Թուրքիայից մոտ 50 դիվանագետներ ապաստան են խնդրել Շվեյցարիայի իշխանություններից


Թուրքիայից մոտ 50 դիվանագետներ ապաստան են խնդրել Շվեյցարիայի իշխանություններից

  • 09-03-2017 18:58:43   |   |  Միջազգային

Թուրք դիվանագետները հարցում են ուղարկել  Շվեյցարիայի իշխանություններին ապաստան ստանալու իրավունքի վերաբերյալ:
 
Interfax-ի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրությունում ասվում է, որ ապաստանի հարցում են ուղարկել 48 դիվանագետներ: 
Վերջիններիս թվում է, մասնավորապես, Բեռնում թուրքական դեսպանատան նախարար-խորհդականը, ում Անկարայում մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդդիմադիր աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ: 
Մյուս դիվանագետների անուններն ու պաշտոնները դեռևս չեն հստակեցվում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային