Թշնամին գիշերը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ», ինչպես նաև ականանետ


Թշնամին գիշերը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ», ինչպես նաև ականանետ

  • 10-03-2017 09:54:14   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են նաև, որ Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ»  և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական