Լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը պարգեւատրվել է «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով


Լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը պարգեւատրվել է «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով

  • 10-03-2017 12:13:10   | Հայաստան  |  Սպորտ

 
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամ, ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով:
 
«Հարգելի´ պարոն Ղազարյան, Դուք և լեգենդար «Արարատ-73»-ի մյուս անդամները, եղել և մնում եք հայ մարզասերների մի քանի սերունդների կուռքը: Շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն և հաջողություններ: Միշտ եղե՛ք մեր կողքին և Ձեր խորհուրդներով օգտակար եղեք ապագա սերունդներին»,- ասել է նախարար Ռոստոմյանը:
Նիկոլայ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության և ոսկե մեդալով պարգևատրելու համար: «Ողջ կյանքս նվիրված է եղել ֆուտբոլին։ Զգացված եմ, որ Դուք գնահատում եք իմ աշխատանքը և մարզաձևում ունեցածս վաստակը»,- ասել է Ն. Ղազարյանը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ