Իրանի «Հորմուզ 2» բալիստիկ հրթիռը ոչնչացրել է այն թիրախը, որին ուղղված է եղել


Իրանի «Հորմուզ 2» բալիստիկ հրթիռը ոչնչացրել է այն թիրախը, որին ուղղված է եղել

  • 10-03-2017 16:12:17   | Իրան  |  Քաղաքական

 
 
Իրանը հաջողությամբ փորձարկել է «Հորմուզ 2» բալիստիկ հրթիռը: Այս մասին հայտնել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Հաջիզադեն:
«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն` հրամանատար Հաջիզադեն հինգշաբթի օրն ասել է. «Վերջին օրերի ընթացքում պահակազորը հաջողությամբ փորձարկել է ծովային թիրախների համար նախատեսված «Հորմոզ 2» բալիստիկ հրթիռը: «Հորմուզ 2» հրթիռի հեռահարությունը շուրջ 300 կիլոմետր է:
Գեներալ Հաջիզադեի տեղեկացմամբ, հրթիռն արձակվել է Օմանի ծովում Մաքրանի ափամերձ տարածքից 250 կմ հեռավորության վրա գտնվող փոքր թիրախի ուղղությամբ և ոչնչացրել այն:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play