32 ամյա բնակիչը հայտնվել է հիվանդանոցում՝ տան բաղնիքի փլուզման պատճառով


32 ամյա բնակիչը հայտնվել է հիվանդանոցում՝ տան բաղնիքի փլուզման պատճառով

  • 10-03-2017 17:55:17   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մարտի 10-ին, ժամը 12:15 ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 1 փողոցի թիվ 2 նրբանցքի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:
 
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ ս. թ. մարտի 8-ին ժամը 11:30-ի սահմաններում փլուզվել է տան 2-րդ հարկում գտնվող բաղնիքի հատակը (մոտ 12 քմ) և բաց պատշգամբի հատակի մի հատվածը (մոտ 6 քմ):
 
Տվյալ պահին բաղնիքում գտնվող Ա. Կ.-ը (ծնված 1985 թ.) փլուզման հետևանքով ընկել է ներքև և ստացել կրծքավանդակի սալջարդ:
 
Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
 
Ստեղծվել է հանձնաժողով հասցված վնասի չափը ճշտելու և մարզպետարան ներկայացնելու համար:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն