Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին զենք-զինամթերք է հնայտնաբերվել


Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին զենք-զինամթերք է հնայտնաբերվել

  • 10-03-2017 18:16:56   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Զենք-զինամթերք՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ
 
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 15-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ մի կիսակառույց շենքում, զենք-զինամթերք է թողել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
 
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, YN-MB-60 գրառմամբ պայթուցիչ, տարբեր տրամաչափի 4 փամփուշտ, ծխագլանակ և 334 գրառմամբ տարա: 
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն է ներկայացել 1988 թ. ծնված Վահան Զ.-ն և հանձնել  5.45 մմ տրամաչափի 100, 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտ և արկի 1 պայթուցիչ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն