Մոսկվայում Նաթանյահուին չի հաջողվել Իրանի դեմ որևէ պայմանավորվածություն ձեռք բերել


Մոսկվայում Նաթանյահուին չի հաջողվել Իրանի դեմ որևէ պայմանավորվածություն ձեռք բերել

  • 11-03-2017 13:14:29   | Իսրայել  |  Քաղաքական

 
 
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ինչպես արդեն հայտնի է, մարտի 9-ին Մոսկվայում հանդիպել ու զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մոսկվայում Նաթանյահուին չի հաջողվել Պուտինի հետ հակաիրանական պայմանավորվածություններ ձեռք բերել:
Ըստ լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաընկերության հաղորդման, Մոսկվայում Նաթանյահուն հնարավոր բոլոր միջոցներից օգտվել է Իրանի և Դիմադրության հարցով Ռուսաստանի դիրքորոշման վրա ազդելու նպատակով, սակայն նրա ջանքերը ձախողվել են:
Հաղորդման համաձայն նույն հաղորդման, Նաթանյահուն ցանկանում էր ՌԴ նախագահին համոզել, որ Իրանն ահաբեկչության հովանավոր է, սակայն Պուտինը նրան խորհուրդ է տվել չծավալել նման ստեր ու զանազանել սուտն ու ճշմարտությունը:
Իսրայելի սիոնիստական ռեժիմը փորձում է խափանել Իրանի և Ռուսաստանի ամուր կապերն ու ջերմ հարաբերություններն այն պարագայում, երբ այս երկու պետությունները Մերձավոր Արևելքում, Կովկասում և Միջին Ասիայում ընդհանուր շահեր ունենալով, ռազմավարական լայն համագործակցություն են ծավալում:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական