Եթե չլիներ Եվրոպական դատարանը, ապա Հայաստանում ուժեղները կարող էին թույլերին ուտել բառիս իսկական իմաստով. Վահան Շիրխանյանի փաստաբան (տեսանյութ)


Եթե չլիներ Եվրոպական դատարանը, ապա Հայաստանում ուժեղները կարող էին թույլերին ուտել բառիս իսկական իմաստով. Վահան Շիրխանյանի փաստաբան (տեսանյութ)

  • 11-03-2017 15:09:06   | Հայաստան  |  Իրավունք



 
«Փառք Աստծո, որ մենք ունենք Եվրոպական դատարան. եթե այն չլիներ, մեզ մոտ ուժեղները կարող էին թույլերին ուտել բառիս իսկական իմաստով»,- նման գնահատական հայաստանյան արդարադատական համակարգին տվեց ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վանահ Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Վերջինս ներկայացնելով Վ. Շիրխանյանի ներկայիս առողջական վիճակը, նշեց, որ այսօր է տեսակցել նրան, սակայն որևէ դրական տեղաշարժ չի նկատվել, ավելին՝ իրավիճակը գնալով ավելի է վատանում:
Նրա փոխանցմամբ՝ մինչև փետրվարի 22-ը Եվրոպական դատարանը ժամանակ էր տվել Հայաստանի կառավարությանը Վ. Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված 5 հարցի «Կառավարությունը հավանաբար հասկանալով, որ առանց Շիրխանյանին հիվանդանոց տեղափոխելու չի կարող արդարացնել նրա նկատմամբ իրականացվող իր քայլերը, ամսի 22-ին պատասխանում է, որ Վ. Շիրխանյանին վաղը տեղափոխելու են հիվանդանոց հետազոտության և ստացիոնար բուժման համար»,- ասաց նա՝ հավելելով, որ Շիրխանյանին փետրվարի 23-ին իրոք տեղափոխում են հիվանադանոց, սակայն ութ օր անց կրկին վերադարձնում են ՙԵրևան-Կենտրոն՚ քրեակատարողական հիմնարկի խուց:
Հ. Ալումյանի խոսքերով՝ Վ. Շիրխանյանին հիվանադանոց տեղափոխելով՝ պատկան մարմինները պարզապես փորձել են եվրոպական դատարանին ցույց տալ, որ իրենք ինչ-որ քայլեր ձեռնարկում են,  մինչդեռ այդ ամենը ձևական բնույթ է կրում, քանի որ հետազոտություններից հետո Վ. Շիրխանյանին չեն պահել բուժման համար. ավելին՝ նրան տարել են քրեակատարողական հիմնարկի  ամենախոնավ, ամենանեղ ու վատ խուցը, որտեղ ևս երեք դատապարտյալ է եղել: 
Վ. Շիրխանյանի փաստաբանը նկատում է, որ բանտախցի պայմաններից դժգոհելով՝ Վ. Շիրխանյանի բողոքը բանտապահները փոխանցում են բանտապետին, ով իրավիճակը շտկելու փոխարեն, նրանց մոտ է տեղափոխում 5-րդ մարդուն: 
Հ. Ալումյանը գտնում է, որ այդ ամենը վրեժխնդրության դրսևորում է այն բանի համար, որ այս գործը հասել է նաև Եվրոդատարան: 
Անդրադառնալով Վ. Շիրխանյանի բժշկական փաստաթղթերի հետ կապված քաշքշուկներին՝ բանախոսն ընդգծեց, որ իրենց չեն տրամադրվել դրանք անգամ դատարանի միջնորդությամբ:
«Ես շատ ցավում եմ, որ իրենք երկու քայլ այն կողմ չեն տեսնում, բայց պետք է հասկանային, որ Վ. Շիրխանյանի բժշկական քարտը Եվրոպական դատարանն է պահանջելու, ինչը եղավ, սակայն այս դեպքում էլ պատկան մարմիններն իրենց սև գործն արեցին՝ Եվրոպական դատարան ուղարկելով 179 թերթից բաղկացած բժշկական քարտի ընդամենը 49 թերթը»,- նշեց Հ. Ալումյանը՝ հավելելով, որ իրենք Վ. Շիրխանյանի բժշկական փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու մասին ևս տեղյակ են պահել Եվրոդատարանին: 
Ըստ նրա՝  Եվրոպական դատարանում Վ. Շիրխանյանի գործով զբաղվող իրենց գործընկերները ջանք չեն խնայում Վ. Շիրխանյանին փրկելու համար: 
Հ. Ալումյանը հույս հայտնեց, որ Եվրոդատարանը շուտով Վ. Շիրխանյանի գործով որոշում կկայացնի: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play