Ոչնչացվել են Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները և վահանակները


Ոչնչացվել են Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները և վահանակները

  • 11-03-2017 19:19:12   | Հայաստան  |  Քաղաքական

Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ այսօր, ժամը 14:30-ի դրությամբ Արաբկիր համայնքում անհայտ անձանց կողմից ոչնչացվել են «Ծառուկյան» դաշինքի անդամ, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները և վահանակները: 
Թեկնածուի շտաբից ահազանգել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
 
Մենք սա որակում ենք որպես մրցակիցների կողմից անպարկեշտ դրսևորում: Ոստիկանությունից ակնկալում ենք համարժեք միջոցների ձեռնարկում՝ բազմաթիվ տեսախցիկների առկայությամբ կատարվածի հրատապ բացահայտում:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական