Մեր ժողովրդի բոլոր հատվածների վերամիացման տեսլականով


Մեր ժողովրդի բոլոր հատվածների վերամիացման տեսլականով

  • 11-03-2017 21:25:49   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 
 
Երևանի «Կոնգրես» հյուրանոցում այսօր տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի հավատքի և հայրենակցական հարցերի մշտական հանձնախմբի կազմակերպած «Այլակրոն հայերն աշխարհի տարածքին» թեմայով երկրորդ խորհրդաժողովը: Միջոցառմանը հրավիրված էին նաև տասնյակի չափ հասարակական գործիչներ, մասնագետներ, գիտնականներ: Հիշյալ խորհրդաժողովի կապակցությամբ է մեր հարցազրույցը Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, հավատքի և հայրենակցական հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչ Արմենակ Հարմանդարյանի հետ:
 
- Ո՞րն է այսօրվա խորհրդաժողովի կազմակերպման նպատակը:
- Մեկ նախադասությամբ ներկայացնեմ` մեր ժողովրդի բոլոր հատվածները վերամիացնելը:
- Ի՞նչ քայլեր եք մտադիր կատարելու այդ նպատակին հասնելու համար:
- Այդ ուղղությամբ աշխատանքը վաղուց է սկսված, նպատակին հասնելու համար աշխատել են և՛ լրագրողներ, և՛ այլ մասնագիտությունների տեր մարդիկ, հիմա մեզ մնում է այդ բոլոր աշխատանքների արդյունքները հավաքել մեկ տեղ և դրանց վերաբերյալ որոշում կայացնել:
- Մինչ այժմ կատարված աշխատանքներն ի՞նչ արդյունքներ են տվել:
- Շատ լավ արդյունքներ կան, բայց հիմա, ընդհանրապես, կարևոր արդյունքները հրապարակելու ժամանակը չէ:
- Իսկ ի՞նչ ակնկալություններ ունեք աշխատանքների ավարտին:
- Հույս ունեմ, որ ամեն ոք, ամեն հայ այս նյութի շուրջ իր միտքը կարծարծի, իր դիրքորոշումը կհայտնի:
- Ձեր ունեցած տեղեկությունների համաձայն, մոտավորապես քանի՞ մարդ է ապրում Արևմտյան Հայաստանում, որոնք իրենց ինքնությամբ հայ լինելով, որպես հայ հանդես չեն գալիս:
- Եթե լրատվամիջոցներով հրապարակված տեղեկությունները հիմք ընդունենք, շատ քիչ են, բայց իրականում հաստատապես շատ ավելին են: Ավելի լավ է, որ թվերի մասին հիմա չխոսենք, այդ թվերը մենք մեզ պահենք:
- Լիահո՞ւյս եք, որ ունենալու եք ձեր նախանշած արդյունքը:
- Ժամանակի ընթացքում պետք է ունենանք:
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ