Հարություն Խաչատրյանի «Փակուղի ֆիլմը» մարտին երկու միջազգային կինոփառատոների կմասնակցի


Հարություն Խաչատրյանի «Փակուղի ֆիլմը» մարտին երկու միջազգային կինոփառատոների կմասնակցի

  • 13-03-2017 17:11:44   | Ռումինիա  |  Մշակույթ

ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր  Հարություն Խաչատրյանի  «Փակուղի» ֆիլմը այս ամիս կներկայացվի երկու տարբեր միջազգային կինոփառատոներում: 
Ռումինիայում այսօր մեկնարկում է «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի  10-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղին» առաջադրված է Լավագույն ֆիլմ անվանակարգում: 
Մարտի 9-ից ընթանում է Սոֆիայի 21-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղի» ֆիլմը ներկայացված է պրեմիերաներ արտամրցութային ծրագրում:
 
 «Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990ականների Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերություն տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը:
 
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թ-ին  Շվեյացարիայում՝  Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում:  
 
«Մեկ աշխարհ» մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնը թվով 13-րդ միջազգային փառատոնն է որին կմասնակցի ֆիլմը: 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play