Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեի հետ
13-03-2017 17:40:15 | Հայաստան | Քաղաքական
Այսօր, մարտի 13-ին, Կոնգրես-ՀԺԿ նախընտրական դաշինքի շտաբի պետ, ՀԱԿ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացին վերաբերվող հարցեր, Ֆրասիա-Հայաստան հարաբերությունների վիճակը, ֆրանսիական ներդրումների հնարավորությունները, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի փոխդեսպան պրն. Նիկոլա Ֆայը: