Ղարաբաղը ռուս-թուրքական օրակարգի մի փոքր մասն է. Փորձագետներ


Ղարաբաղը ռուս-թուրքական օրակարգի մի փոքր մասն է. Փորձագետներ

  • 13-03-2017 18:39:57   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրք նախագահ Էրդողանը փորձում էր համաձայնության գալ Վլադիմիր Պուտինի հետ թուրք շինարարների աշխատանքային արգելքի չեղարկման մասին և միաժամանակ առաջարկել էր ստեղծել եռյակ միություն՝ Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան։ Մինչդեռ, Ռուսաստանը, ինչպես երևում է այդպես էլ ոչինչ չխոստացավ Թուրքիային, ամեն դեպքում հրապարակայնորեն։ Հնարավոր է՝ դա կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանը զգաց, թե ինչքան կարևոր է նա հիմա Թուրքիայի համար։
 
Ընդ որում համաշխարհային մամուլում և միջազգային կազմակերպություններում սկսվել է Թուրքիայի և Ադրբեջանի հասցեին բացասական գնահատականների իսկական պոռթկում։ Մասնակիորեն ՄԱԿ-ը հաշվետություն է հրապարակել Թուրքիայում քրդերի դրության վերաբերյալ՝ փաստացիորեն մեղադրելով Անկարային հազարավոր քրդերի սպանության և նրանց վրա անպատիժ հետապնդումների մեջ։ Նույն օրը ևեթ Սիրիան դիմել է ՄԱԿ-ին «Սիրիայի դեմ Թուրքիայի շարունակվող ագրեսիան» դադարեցնելու կոչով։
Մի քանի եվրոպական երկրների (Գերմանիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ) քաղաքներ ցուցադրաբար արգելել են թուրք նախարարների մուտքը և Թուրքիայում ապրիլին տեղի ունենալիք սահմանադրական ռեֆերենդումի նախաշեմին թուրք քաղաքացիների առջև քարոզարշավը։
ԱՄն-ում միաժամանակ տեղեկություն է տարածվել այն մասին, որ «Ռուսաստանի հետ կապերի» պատճառով աշխատանքից հեռացված ազգային անվտանգության հարցերով Թրամպի խորհրդատուն՝ Մայքլ Ֆլիննը, իրականում եղել է թուրքական շահերի պաշտոնական լոբբիստը։ ԱՄՆ-ի առաջատար վերլուծական ԶԼՄ-ներում մեկը մյուսի ետևից նյութեր են թողարկում Էրդողանի սուլթանական միտումների մասին։
Միաժամանակ սկսվել է Ադրբեջանի իշխանությունների վրա իսկական գրոհ։ Առաջին տիկնոջ՝ Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնին նշանակումը արևմտյան մամուլում գնահատվում է մենատիրական իշխանություն կառուցելու փորձ Ալիևի կողմից։ Ընդ որում ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ Ադրբեջանի հանդեպ հնարավոր է կիրառվեն միջազգային սանկցիաներ։
Հատկանշական է, որ հենց այս օրերին Ադրբեջանին բացառել են «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» միջազգային ազդեցիկ կազամակերպությունից, ինչը փորձագետների կարծիքով կբարդացնի Ադրբեջանի՝ միջազգային ֆինանսական շուկայում վարկեր գտնելու փորձերը Եվրոպայում նոր խողովակների միջադիրներ փոխադրելու համար։ Բացի այդ դա կազդի Ադրբեջանի հեղինակության վրա՝ որպես գազի և նավթի հուսալի մատակարար։
Հատկանշական է նաև այն, որ հենց նույն օրը Ստոկհոլմում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Պավլովը, շվեդական «Բոմբարդիեր» գործակալության ռուսական մասնաճյուղի աշխատակիցը, որին մեղադրել են Ադրբեջանական երկաթուղիներին կաշառք տալու մեջ։ Ի դեպ երկաթուղիները ղեկավարում է Ադրբեջանի՝ վերջերս աշխատանքից հեռացված Տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը։
Ցանկը կարելի է շարունակել հավերժ, և այս ֆոնի վրա Ռուաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի եռյակ միություն կազմելու Էրդողանի առաջարկը Մոսկվայում փրկություն գտնելու փորձ է դիտարկվում։ Ադրբեջանը ևս փորձում է աջակցություն գտնել Մոսկվայում, մասնակիորեն Ղարաբաղի թեմայի հարցով։ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը արդեն մեկ անգամ չէ, որ կոչ է արել վերադառնալ բանակցությունների եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափին։ Մինչդեռ, Մոսկվան դեռևս հրաժարվում է՝ հենվելով Մինսկյան խմբի համանախագահության վրա։
Փորձագետները հաստատում են, որ Ղարաբաղն ընդամենը ռուս-թուրքական օրակարգի մի փոքր մասն է կազմում, կան ավելի կարևոր հարցեր։ Մասնակիորեն խոսքը վերաբերում է մոտակա ժամանակներս Մերձավոր Արևելքի սահմաների վերանայմանը, և Թուրքիան կցանկանար ապահովված լինել Ռուսաստանի աջակցությամբ այն դեպքում, եթե այդ վերանայումը Թուրքիային ևս վերաբերի։ Մասնակիորեն, որոշ փորձագետներ ասում են, որ Թուրքիան կարող էր համաձայնել «տալ» Ղարաբաղը, միայն թե պահպաներ Կարսը։ Իսկ Կարսը պատկանում է Թուրքիային, ինչպես հայտնի է, 1921թ․ռուս-թուրքական պայմանագրի համաձայն։
 
http://armenian-community.ge/News/2346
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը