«Հայ զինվորի սպանության հարցում հավասարաչափ մեղավոր է թե Ալիևը թե Սերժ Սարգսյանը».Մարիամ Ավագյան (տեսագրություն)


«Հայ զինվորի սպանության հարցում հավասարաչափ մեղավոր է թե Ալիևը թե Սերժ Սարգսյանը».Մարիամ Ավագյան (տեսագրություն)

  • 14-03-2017 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Մարտի 14-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ քննարկում՝ «Ժողովրդից ոչ մի ձայն «օկուպացված տարածքների» կուսակցություններին. Համար մեկ քայլը Կասպից Արևմուտքում զինվորների և խաղաղ բնակիչների սպանությունները կասեցնելու ուղղությամբ» թեմայով։ 
 
Բանախոսներն են՝  
 
Մարիամ Ավագյան-Ադր.ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող
Մարտին Իսրայելյան -Ադր.ԽՍՀ-ի հայերի միավորում ՀԿ նախագահ
Գևորգ Հովեփյան -Նժդեհյան ցեղակրոն կուսակցության նախագահ
Կարապետ Կարապետյան -ՀՀԿ հիմնադիր
 
Թեմայի վերաբերյալ.
 
Բաքվի ռեժիմի կողմից հայ զինվորների և խաղաղ բնակիչների սպանությունները օրինականացված են <<օկուպացված տարածքներ>> եզրույթը պարունակող միջազգային փաստաթղթերով :Իրականում ոչ մի <<օկուպացված տարածք>> չկա.1988-ին Ադրբեջանում ստեղծվեց հայերի ցեղասպանության մեքենա, որից պաշտպանվելով Բաքվի, Գարդմանի, Ղարաբաղի, Նախիջևանի... հայությունը մեծ կորուստներ կրելով ինքնակազմակերպվեց և հետ մղեց ջարդարարներին: Նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքը բաժանվեց երկու մասի. որտեղ հայերին ոչնչացնում են և որտեղ հայերը պատսպարվեցին: Այս վերջին հատվածի մի մասը ժողովուրդների արյան և բախումների վրա իշխանություն և եկամուտ կառուցող ազդեցիկ ուժերը հայտարարեցին օկուպացված, որպեսզի արյունահեղությունը չդադարի: 
Հայաստանյան քաղաքական խավի՝ մի դեպքում ագահ ու անհագ, մի այլ դեպքում՝ գոռոզ ու եսակենտրոն, գրագետ վարձկան, կամ էլ թերուս, ծույլ ու անհեռատես վիճակը բերել ու երկիրը մտցրել է աղետալից իրավիճակ:   Նրանք բոլորն՝ անկախ այն բանից, հող տվող են, թե <<ոչ մի թիզ հողի>> կողմնակիցն են, <<օկուպացված>> եզրույթը ուղղակի կամ փաստորեն ընդունում են, դրանով զրկել են 660000 Բաքվի, Գարդմանի, Նախիջևանի... հայությանը այդ տարածքներում բնակվելու օրինական իրավունքից, օրինականացրել նրանց և իրենց պահպանող զինվորների սպանությունը Բաքվի ցեղասպան մեքենայի կողմից:
Տեղական և միջազգային գիշատիչների սույն դավադրությունը խափանվում է պարզագույն համաժողովրդական գործողությունով. ընտրություններում մասնակցող ոչ մի քաղաքական միավոր չպետք է ստանա ժողովրդի ոչ մի ձայն, եթե հրապարակային պարտավորություն չվերցնի խափանելու <<օկուպացված տարածքներ>> ցեղասպան դավադրությունը: 
 
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար  
 
 
«Նամակ Լևոնին
88-ի Փետրվարին 
 
 
Անհնար է այլևս, և քեզ հետ ուղիղ խոսելու կարիքը կա: Ի՞նչպես եղավ, ի՞նչն է պատճառը, որ հիմա նորից ես և դու հայտնվեցինք հակառակ  խրամատներում: 
 
Հիշում եմ մեր պայքարը քեզ ու  Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամներին ազատելու համար, ես Գալինա Ստարովոյտովայի վստահված անձն էի, այնուհետև օգնականը, հիշում եմ ձեր բոլորիդ ազատումը և վերադարձը…և այն ժամանակ  մենք բոլորս նույնն  էինք ուզում, թե ինչպես հայությանը փրկել ու պաշտպանել նախահարձակ ցեղասպան մեքենայից, որն Սումգայիթից ու Բաքվից իջավ Գանձակ ու Քարհատ, Գարդմանքի ողջ հայության դեմ ու կանգ չէր ուզում առնել, իսկ մեր մեջքի հետևում Արցախ աշխարհն էր: Այո՛, մենք մեր առաջ խնդիր էինք դրել ազատել մեր հայրենիքի հատվածը ցեղասպանից ու կառուցել այնտեղ անկախ ու պաշտպանված Երկիր: Եվ մեր խրամատում դասալիքներ չկային:
Ժամանակները շատ բան վերադասավորեցին…Սեպտեմբերին քո հոդվածը շատերս ողջունեցինք ու ընկալեցինք անցյալ սխալն ուղղելու քայլ, սակայն ո՞վ նորից ականջիդ ի՞նչ փսփսած, որ դու նորից հայտնվեցիր հակառակ խրամատում: 
Տե՛ս, թե՛ ինչպես է հայությունը կրկին մասնատվել, թե՛ ինչպես քեզ շրջապատողները թույն ու ատելություն են տարածում այն մյուս հատվածի վրա, ովքեր պատրաստ են իրենց կյանքի գնով պաշտպանել Երկիրը:  Ի՞նչպես կարելի է չտեսնել, որ առաջարկդ թակարդ է, այն էլ դավադիր: Մի՞թե դու չես տեսնում, որ քո լոզունգը կներքաշի Երկիրը անասելի քաոսի մեջ, ու ո՛չ միայն մեզ: Եվ արդյո՞ք  քեզ պարզ չէ, որ առաջարկդ մեզ թուլացնող ու ջլատող է: Եվ մի՞թե դու դա ես ուզում: 
 
Մարիամ Ավագյան
88-ի Փետրվար»։
 
 
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ