Մանհեթթենվիլի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսորն ԱրՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ


Մանհեթթենվիլի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսորն ԱրՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ

  • 14-03-2017 12:15:20   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախի պետական համալսարան են այցելել Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Շվոն Նեշ-Մարշալը, քոլեջի ուսանող Էբբի Պարենտաուն և նաև Լոս Անջելեսից իրավաբան Ռիտա Մահդեսյանը:
 
«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   միջոցառմանը   բացման  խոսքով  հանդես  է  եկել   ԱրՊՀ   ռեկտոր  Մանուշ  Մինասյանը, ով   ողջունել  է    ներկաներին՝ կարևորելով   նման  հանդիպումները:
 
Շվոն Նեշ-Մարշալը  համալսարանի   պրոֆեսորադասախոսական  կազմի   և  ուսանողների  առջև  հանդես  է  եկել   Հայոց  ցեղասպանության  թեմայով  դասախոսությամբ՝ նշելով, որ, դժբախտաբար, Ցեղասպանությունը   դեռևս  շարունակվում  են երկրի  տարբեր   կետերում:
 
«Իմ  կարծիքով  1915  թվականի   Ցեղասպանությունը  դեռ   չի  ավարտվել, քանի  որ  Թուրքիան   դեռ   ժխտում  է  հայերի  հանդեպ    կատարած   եղեռնագործությունը: Այսօր   էլ հայերի գոյությունը  սպառնալիք  է   Թուրքիայի   համար:
 
1915  թվականին   օսմանյան  տնտեսության  80   %   քրիստոնեության  ձեռքին  էր, իսկ  1918  թվականին   մեծամասնությունն  արդեն    կենտրոնացված էր թուրքերի   մոտ: Հայկական    հետքը   կորցնելու   համար    1930  թվականին   թուրքերը  փոխեցին աշխարհագրական   տեղանունները»,-մասնավորապես  ասել է  Շվոն Նեշ-Մարշալը    և    ընդգծել, որ  ինքն    իրենց  քոլեջում   ամեն  տարի   ապրիլի  24-ին՝   Հայոց    ցեղասպանության    հիշատակի  օրը, ուսանողության     հետ    միջոցառումներ  է  կազմակերպում:
 
Մանհեթթենվիլի քոլեջի  ուսանող Էբբի   Պարենտաուն  իր  ծրագրով  3  ամսով Արցախում   է լինելու.  նա  այստեղ  անց  է  կացնելու    անգլերենի  դասընթացներ: 
 
«Ուրախ  և  հպարտ  եմ  Արցախում  լինելուս  համար:  Արցախի   լեռները  մի  տեսակ  հանգստություն են  ներշնչում ինձ. ես  նման    բան  իմ  կյանքում   երբևէ  չեմ   զգացել»,-նշել է  Էբբին:
 
Դասախոսության   վերջում  հյուրերը   պատասխանել  են   ներկաների  հարցերին: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play