«Հայկանդուխտ» կուսակցության նախագահը շարունակում է պայքարն ընդդեմ Արթուր Բաղդասարյանի


«Հայկանդուխտ» կուսակցության նախագահը շարունակում է պայքարն ընդդեմ Արթուր Բաղդասարյանի

  • 14-03-2017 13:55:47   | Հայաստան  |  Իրավունք

՛՛Հայկանդուխտ՛՛  կուսակցության  նախագահ՝ Արմենուհի Ղազարյանը հայցադիմում  է   ներկայացրել  Կենտրոն և  Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության  դատարան  ընդդեմ  Արթուր   Բաղդասարյանի ՛՛Հայկական Վերածնունդ՛՛   կուսակցության  պետական գրանցումը անվավեր  ճանաչելու  պահանջով:
 
20.12.16թ. դատավոր Ռ.ներսիսյանի Որոշմամբ  հայցադիմումը  վերադարձվել է պատճառաբանությամբ, որ այն ընդդատյա  է  Վարչական դատարանին:
 
10.01.17թ. նույն պահանջով հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան: Դատավոր Աղասի Դարբինյանի հիմնավոր պատճառաբանությամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է, քան որ այն ընդդ ատյա է ընդհանուր իրավասության դատարանին:
 
31.01.17թ. նույն հիմքերով նույն պահանջով հայցադիմում է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան, հայցադիմումին կից ներկայացվել է Վարչական դատարանի
 
17.01.17թ. Որոշումը: Միևնույն դատավորի՝ Ռ.Ներսիսյանի
 
01.02.17թ. Որոշմամբ վերադարձվել է հայցադիմումը միևնույն պատճառաբանությամբ, այն է՝ ընդդատյա է Վարչական դատարանին։
 
27.02.17թ. Վերաքննիչ բողոք է բերվել Արմենուհի Ղազարյանի կողմից 
 
01.02.17թ. Կենտրոն դատարանի ԵԿԴ/0262/02/17 Որոշումը՝ հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ բեկանելու պահանջով: Վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարինե Հակոբյանի կողմից:
 
Վերաքննիչ բողոքը քննության կառնվի 17.03.2017թ. ժամը 15:00 Վերաքննիչ դատարանում դահլիճ  318
 
՛՛Հայկանդուխտ՛՛ ԱԺ  կուսակցության 
Նախագահ՝ Արմենուհի  Ղազարյան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք