Ռ. Կլայդերմանը եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբը Երեւանում հանդես կգան համատեղ համերգային ծրագրով


Ռ. Կլայդերմանը եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբը Երեւանում հանդես կգան համատեղ համերգային ծրագրով

  • 14-03-2017 14:55:16   | Հայաստան  |  Մշակույթ

Այս  տարի կանանց միամսյակի կապակցությամբ   ֆրանսիացի աշխարհահռչակ  դաշնակահար  Ռիշարդ Կլյադերմանը  կրկին կայցելի Հայաստան եւ իր անզուգական կատարումներով  հանդես կգա հայ հանդիսականի առջեւ: Այս անգամ  դաշնակահարին է միացել Հայաստանի պետական կամերային նվագախումբը:
 
   Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային  դահլիճը  մարտի  18-ին ժամը 19:00-ին   իր հյուրընկալ դռներն է բացում  Ռիշարդ Կլյադերմանի արվեստը սիրողների եւ գնահատողների առաջ:   Այդ օրը վերջինիս արվեստը սիրողների եւ գնահատողների համար տեղի կունենա դաշնակահարի  և Հայաստանի պետական կամերային նվագախմբի  համատեղ համերգը:
 
Համերգին  կհնչեն   հանրահայտ եւ սիրված Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo, America և այլ ստեղծագործությունները...
 
 
Հիշեցնենք, որ դասական, էթնիկ եւ ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող դաշնակահար Ռիշար Կլայդերմանը ծնվել է 1953-ին, Փարիզում: Նա դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր:
Կլայդերմանը իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը: 
 
Նրան ողջ աշխարհում հանրահռչակ դաշնակահար դարձրեց    PauldeSennevile –ի գրած աշխարհահռչակ «Բալադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը, որը  վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում 22 մլն օրինակով:
 
Նշենք, որ Ռ.Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդիներ, եւ ստեղծել  նոր ռոմանտիկ երգացանկ, յուրօրինակ ոճով՝ միավորելով դասական եւ փոփ երաժշտությունը: 
Տեղեկացնենք, որ աշխարհահռչակ  դաշնակահարը նշվել է  համաշխարհային  ռեկորդների Գինեսի գրքում` որպես «the most successful pianist in the world» («աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»):
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play