Պայթյունով վնասվել են Վանաձորի շենքերից մեկի շքամուտքը և դրան հարակից «Կոկետ» գեղեցկության սրահի ապակիներն ու մուտքի դռները


Պայթյունով վնասվել են Վանաձորի շենքերից մեկի շքամուտքը և դրան հարակից «Կոկետ» գեղեցկության սրահի ապակիներն ու մուտքի դռները

  • 14-03-2017 16:43:35   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հիշյալ կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`բնակելի շենքի շքամուտքում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:
Նախնական տվյալների համաձայն, 2017թ. մարտի 13-ին, ժամը 18-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը պայթյունի և հանրավտանգ եղանակով վնասել է Վանաձոր քաղաքի Տ. Մեծի թիվ 77 շենքի շքամուտքը և դրան հարակից «Կոկետ» գեղեցկության սրահի ապակիները ու մուտքի դռները:
 Դեպքի առթիվ 2017թ. մարտի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play