Տուժողի հայրը շարունակելու է պահանջել որդու մահվան հետ կապված հանգամանքների լրիվ, բազմակողմանի, ոչ կեղծ եւ օբյեկտիվ քննության իրականացում (տեսագրություն եւ լուսանկարներ)



15-03-2017 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ
Մարտի 15-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս։
 

Բանախոսներն են.
 
Լիպարիտ Սիմոնյան – Փաստաբան. ՀՀ փաստաբանների պալատի անդամ 
Դավիթ Հունանյան – տուժողի հայր
 
Թեման՝ ««Էյ Ջեյ Էյ Հոյդինգ» ՓԲ ընկերության  տարածքից (ՀՀ կառավարության կողմից  հաստատված  մասնագիտացված ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտի)  
 չափագրումներ իրականացնող «Ջեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից 21 ամյա Լեւոն Հունանյանը կիրակի օրը  ծանր վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց  և այնտեղ էլ մահացել։ Տուժողի հայրը շարունակում է պահանջել  որդու մահվան հետ կապված հանգամանքների լրիվ, բազմակողմանի, ոչ կեղծ  եւ օբյեկտիվ քննության իրականացում»։ 
 
 
Թեմայի մասին
 
Գործով քննիչը որոշում է ընդունել Լեւոն Հունանյանի մահվան հետ կապված քրեական գործի վարույթը կարճելու մասին: Քննիչի 07.12.2016թ-ի որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից  17.12.2016թ-ին բողոքարկվել է Երևան քաղաքի դատախազին: Նշված որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան, նկատի ունենալով, որ նախաքննության ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն:
 
 
Ասուլիսի տեսանյութը քիչ ուշ։
 
Ասուլինին ներկա լրատվամիջոցները
1.NT.am
2.Aravot.am
3.168.am
Ասուլիսի լուսանկարներն այստեղ
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի սրահ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից