Սամվել Բաբայանը զգուշացնում է իշխանություններին՝ արյունահեղություն է լինելու


Սամվել Բաբայանը զգուշացնում է իշխանություններին՝ արյունահեղություն է լինելու

  • 15-03-2017 14:56:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի բարեկամների ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների միջեւ անցած կիրակի գրանցված ծեծկռտուքը երեկ վերածվեց կրակոցների, որի արդյունքում երեք մարդ տեղափոխվեց հիվանդանոց:
 
Ջրառատում առաջին միջադեպը գրանցվել էր մարտի 12-ին: ՕՐՕ դաշինքը հայտարարել էր, որ Ջրառատի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի բարեկամն է, սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակիչ իրենց համակրի հանդեպ:
 
Իսկ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե ՕՐՕ-ին ՀՀԿ-ին հակադրելու կարիք բացարձակապես չկա: «Ես հասկանում եմ, որ քարոզչական տեսակետից դա գուցե ձեռնտու է նաեւ ՕՐՕ-ին, որովհետեւ, հակադրվելով քաղաքական ամենամեծ եւ հավակնություններ ունեցող իշխանական ուժին, շանս են տեսնում իրենց ռեյտինգի բարձրացման, բայց մենք այդ խաղը չենք խաղալու»,- ասել էր նա:
 
Այս դեպքի առնչությամբ armtimes.com-զրուցեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ, որն իրականում համակարգում է ՕՐՕ դաշինքի գործունեությունը:
 
- Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում Ջրառատի դեպքերը:
 
- Ճիշտն ասած՝ ես լավ տեղյակ չեմ այդ դեպքերի մասին:
 
- Հավանաբար լսել եք, որ երեկ այնտեղ վիճաբանություն է տեղի ունեցել գյուղապետի բարեկամի ու ձեր համակրի միջև, հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում երեք հոգի է վիրավորվել:
 
- Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է, մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն:
 
- Այդ միջադեպի մի կողմում Լևոն Երանոսյանի եղբայրը, բարեկամներն են կանգնած: Դուք նրանց ճանաչո՞ւմ եք:
 
- Ես երբ նրանց ճանաչել եմ, նրանք լեզու չեն ունեցել: Եվ նրանց այս վարքը ինձ համար զարմանալի է: Իրենց տվել են այդ լեզուն: Եթե նա լինի շարքային քաղաքացի, կուլ է տալու այդ լեզուն:
 
- Իշխանություննե՞րն են նրան նման հնարավորություն տվել:
 
- Իհարկե, միանշանակ: Ես որքան նրան գիտեմ, նա անլեզու է: Ես նրան լավ չեմ էլ ճանաչում, նա ինձ մոտ չի ծառայել, եղել է 5-րդ բրիգադի ծառայող: Նա՝ որպես ախրաննիկ, Մանվելի հետ գալիս-գնում էր: Ես կարծում եմ, որ իշխանությունը, եթե ցանկություն ունենա լռեցնել, կլռեցնի նրանց: Բայց եթե չի լռեցնում, ուրեմն ինչ-որ կերպ մասնակից է: Որեւէ անհատ չի կարող Հայաստանում առանց իշխանությունների թույլտվության նման քայլի գնալ: Դա բոլորս էլ հասկանում ենք: Այդ մարդիկ երեք օր առաջ կռվել են ու հիմա շարունակում են, ուրեմն իշխանության կողմից դաբրո ունեն:
 
- Երանոսյան եղբայրները հայտնի դարձան նաեւ «Սասնա ծռերի» իրադարձությունների ժամանակ, եւ կարծիք կար, որ գոնե Լեռնիկ Երանոսյանը համակարգից կհեռացվի, ինչը տեղի չունեցավ:
 
- Իշխանությունների հենց այդ հովանավորությունն է, որ մինչեւ հիմա շարունակվում է, պարզապես չեն հասկանում, որ դա կարող է իրենց դեմ դուրս գա: Իշխանություններից թույլտվություն ունեն, զենքուզրահը վերցրել ու կրակում են:
 
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը, նախընտրական զարգացումներն ընդհանրապես:
 
- Դեռ գնահատական չկա, մարտի 20-ի կողմերը նոր կձեւավորվի:
 
- Իսկ իշխանությունների նախընտրական քաղաքականությունը ձեզ ի՞նչ է ասում:
 
- Քաղաքականություն չկա, իշխանությունն ուզում է հանգիստ՝ վախեցնելով, փողով ընտրություն անցկացնել: Ինչքան ժողովուրդը հանգիստ լինի, իր շահերից է բխում, որ չզգացվի, թե Հայաստանում ընտրություն է գնում: Որ մարդիկ հանգիստ, փողով գնան ու իրենց ձայն տան:
 
- Իսկ շա՞տ փող է պտտվում:
 
- Եթե ժողովուրդը ձայն չի հանում, ուրեմն շատ են տալիս:
 
- Ձեր դաշինքի դեպքում էլ են ասում, թե գումարներ են պտտվում:
 
- Ո՞ւր է, այդ գումարներից մի քիչ էլ բերեք մենք ծախսենք: Դա սուտ է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play