Ստեփանակերտի աշակերտները հյուրընկալվել են Ե. Չարենցի անվան դպրոցում


Ստեփանակերտի աշակերտները հյուրընկալվել են Ե. Չարենցի անվան դպրոցում

  • 15-03-2017 14:59:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում են Ստեփանակերտի դպրոցների աշակերտները: Արցախցի դպրոցականները հյուրընկալվել են Չարենցի անվան համար 67 հիմնական դպրոցում և ներկա գտնվել Չարենցի 120-ամյակի առթիվ դպրոցում կազմակերպված միջոցառմանը:
 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ողջունելով Արցախի մայրաքաղաքից ժամանած հյուրերին, հատկանշել է աշակերտների փոխայցերի կարևորությունը, ինչն էլ ավելի է ամրապնդում ինչպես կրթական տարբեր ծրագրերով փոխգործակցությունը, այնպես էլ Երևանի և Ստեփանակերտի աշակերտների միջև ձևավորվող ընկերությունը:
Ստեփանակերտի 13 դպրոցների լավագույն առաջադիմությամբ 31 աշակերտները մասնակցել են նաև կազմակերպված չարենցյան թեմայով վիկտորինային և ստացել խորհրդանշական նվերներ:
Պատմելով իրենց տպավորությունների մասին՝ արցախցի դպրոցականները նշել են, որ  տպավորված են այցից, Երևանի պատմամշակությաին վայրեր այցելություններից և  իրենց հետ կտանեն միայն լավ հիշողություններ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play