2017-2018 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ


2017-2018 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

  • 15-03-2017 16:03:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2017-2018թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2017 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):
 
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 16, 7  կամ 77 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել կայքից, և 2017 ապրիլի 15-ից մինչև մայիսի 1-ը (10:30-ից մինչև 17:30-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ): 
Պարզաբանումների համար կարող եք գրել aefscholarships@gmail.com հասցեին:
 
Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ
 
Հայ կրթական հիմնարկությունը հիմնադրվել է 1950 թվականին Լոս Անջելեսում`աջակցելու հայ ուսանողներին և կրթական հաստատություններին: Վաղ տարիներին ՀԿՀ-ն դպրոցներ է հիմնել Մերձավոր Արևելքում` այդ թվում Լիբանանում, Հունաստանում և Սիրայում: 1960-1970 թթ-ին ՀԿՀ-ն ԱՄՆ-ում ֆինանսավորում էր հայկական ամենօրյա դպրոցներին: 1986 թ-ին UCLA-ի համալսարանում հիմնադրվեց Ռ. Հովհաննիսյանի անվան նորագույն պատմության ամբիոնը, որի համար Հայ կրթական հիմնարկությունը նվիրաբերեց $500,000:
1988 ավերիչ երկրաշարժից հետո Հայ կրթական հիմնարկության ուշադրությունն ամբողջովին ուղղվեց դեպի Հայաստան և 1991 թ-ին անկախացումից հետո հիմնարկությունն իր գրասենյակը հիմնեց Երևանում: Այս տարիների ընթացքում Հայ կրթական հիմնարկությունը 200-ից ավելի դպրոց է վերանորոգել ու հիմնանորոգել Հայաստանում, Արցախում և Ջավախքում: Հարյուրավոր ուսանողներ տարիներ շարունակ ստացել են կրթաթոշակներ` ուսման ամբողջական վճարի չափով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play