ՀՀ Արմավիրի մարզից ստացվել է 12 ներդրումային ծրագրի առաջարկ


ՀՀ Արմավիրի մարզից ստացվել է 12 ներդրումային ծրագրի առաջարկ

  • 15-03-2017 16:00:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարզերից շարունակում են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Մարտի 15-ի դրությամբ ՀՀ Արմավիրի  մարզից ստացվել է 12 ներդրումային ծրագրի առաջարկ, որոնք առաջիկայում կքննարկվեն ՀՀ կառավարության հարթակում: 
 
 
 ՀՀ Արմավիրի մարզի ներդրումային  ծրագրեր
N Համայնք Ծրագիրը
1 Ակնաշեն Գյուղական տուրիզմի զարգացում
 
2 Արևշատ Վարդաբույր խորդենու (Rose Geranium) եթերային յուղի ստացում
 
3 Արաքս «Ոսկենի» գինու արտադրության ընդլայնում
4 Քարակերտ Քարակերտ համայնքում հիմնված  այգեգործական տնտեսության  զարգացում
 
5 Արմավիր Խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնում
 
6 Արտաշատ Բոստանային կուլտուրաների մշակություն՝ կաթիլային ոռոգման եղանակով
7 Այգեշատ «Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի Այգեշատ  համայնքում կաթիլային խողովակների արտադրության գործարանի կառուցում»
 
8 Ծաղկունք Թղթե թափոնների վերամշակման արտադրամասի  գործարկում
 
9 Հացիկ Պտղասառնարանի  վերագործարկում
 
10 Հայթաղ Ելակի ջերմատան հիմնում
 
11 Այգեշատ Պարարտանյութերի արտադրության գործարանի կառուցում
 
12 Զարթոնք Բարձր  տեխնոլոգիաներով  ջրամատակարարման  փակ համակարգերում ջրային  կենդանիների  և կից  ինովացիոն տեխնոլոգիաներով  հագեցած  ջերմատներում օրգանիկ գյուղատնտեսական մթերքների աճեցում
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play