Լեհաստանում տեղի կունենա Արևելյան գործընկերության երկրների բնապահպանության նախարարների հանդիպումը


Լեհաստանում տեղի կունենա Արևելյան գործընկերության երկրների բնապահպանության նախարարների հանդիպումը

  • 15-03-2017 16:55:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման նպատակը Լեհաստանի բնապահպանության նախարարի՝ ՀՀ բնապահպանության նախարարին ապրիլի 27-29 Լեհաստանի Պիլա քաղաքում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների բնապահպանության նախարարների հանդիպման մասնակցության հրավերը փոխանցելն էր: Դեսպան Նովակովսկին կարևորել է «Փարիզյան համաձայնագիրը որպես աշխարհի կայուն զարգացման հնարավորություն» խորագրով վերոհիշյալ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու  շրջակա միջավայրին, կլիմայի փոփոխությանն ու  բնապահպանական խնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր: Փոխնախարար Սիմոն Պապյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար  և ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի անունից հավաստել, որ նման կարևոր հանդիպմանը ՀՀ բնապահպանության նախարարը նաև ելույթով հանդես կգա՝ ներկայացնելով Հայաստանի մոտեցումները Փարիզյան համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործընթացում:  Կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները նաև տնտեսական փոխգործակցության տեսանկյունից` հանդիպման ավարտին ևս մեկ անգամ հավաստելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play