ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-03-2017 18:08:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն




Մարտի 15-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենի գլխավորած պատվիրակությանը:

 

 

Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին նախորդող շրջանում իրականացվող աշխատանքը, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման, «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» ուսուցման, ընտրացուցակների հրապարակման և այլ ուղղություններով:

Հունան Պողոսյանն ընդգծեց, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները՝ նախընտրական փուլում, ինչպես և ընտրությունների ընթացքում օրենքով վերապահված գործառույթներն անթերի կատարելու, առավելագույնս թափանցիկ ու արդյունավետ աշխատելու համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Յան Պետերսենն իր հերթին ներկայացրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության խնդիրներն ու գործառույթները: 
Հյուրերի կողմից ներկայացված հսրցադրումներին տրվեցին սպառիչ պատասխաններ: 
Կողմերը պայմանավորվեցին սերտորեն համագործակցել Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն