Մենք միանշանակ գնալու ենք բովանդակության հետևից


Մենք միանշանակ գնալու ենք բովանդակության հետևից

  • 15-03-2017 18:46:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ֆինանսերի նախարարի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին   «Թրանսփերանսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից գնումների համակարգի կատարելագործման վերաբերյալ ֆինանսների նախարարություն ներկայացված առաջարկությունները, որոնք փոխկապակցված են նաև  «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվելիք իրավական ակտերի նախագծերի հետ :
 
Նախարար Վարդան Արամյանը շեշտեց, որ գնումների ոլորտում թևակոխում ենք նոր փուլ, և ֆինանսների նախարարությունը  գնալու է նոր բարեփոխումների՝ շեշտը դնելով բովանդակության վրա:  Նա  նշեց, որ ներկայացվել է թվով  19 առաջարկ,  որոնցից 8-ը ֆինանսների նախարարության կողմից ընդունելի են, 5-ը կատարված են, 5-ը չեն ընդունվել և մեկը կատարվել է մասնակի. «Գնումների համակարգում մեր երազանքն է բարձրացնել թափանցիկությունը, քանի որ հանրության հսկողության ներքո բարձրանում է նաև պետական համակարգի  պատասխանատվությունը: «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի  ուժի մեջ  մտնելուն քիչ ժամանակ է մնացել, ընտրված է բարձր նշաձող, որն ուժերի լարում և փոխհամագործակցություն է պահանջում», - նշեց նախարարը:
 
Հանդիպման վերջում պայմանավորություն ձեռք բերվեց, որ «Թրանսփերանսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կներկայացնեն նոր առաջարկներ «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ, որոնք կուսումնասիրվեն և որոնց շուրջ կկազմակերպվի համատեղ քննարկում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play