ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է ձյան առատ տեղումների, քամու ուժգնացման և ճանապարհներին մերկասառույցի հավանականության մասին


ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է ձյան առատ տեղումների, քամու ուժգնացման և ճանապարհներին մերկասառույցի հավանականության մասին

  • 16-03-2017 12:55:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ուշադրություն
 
Մարտի 16-ին՝ կեսօրից հետո, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը և 19-ի գիշերը մասնավորապես Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
 
 
Հանրապետության տարածքում`
 
Մարտի 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` թաց ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև: 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը,  20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա:
 
 
Երևան քաղաքում՝
 
Մարտի 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
Երևան քաղաքի մարտի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝    20.20C (1979 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -8.60C (2000 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝   5.60C
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play