Պատրիարքի ընտրությունների օրը հայտնի է դարձել, քաոսը մեծանում է


Պատրիարքի ընտրությունների օրը հայտնի է դարձել, քաոսը մեծանում է

  • 16-03-2017 14:56:54   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ակօս»Պատրիարքարանի Հոգևոր խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանի հրաժարականը Թուրքիայի հայկական համայնքում քննարկումների տեղիք էր տվել։ Վերջապես պատրիարքի ընտրության տերեթիվը հստակեցվել է, սակայն բուռն քննարկումները շարունակվում են։
 
Սահակ Մաշալյանի հրաժարականից հետո Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների հարցի քննարկումները բորբոքվում են։ Պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, Սահակ Մաշալյանը, Տիգրան Գյուլմոզգիլը, Էրոլ Էրգանը, Մելքոն Քարաքյոսեն, Հայկ Ասլանյանը, Վազգեն Բարընը, Ջեզո Թաշը, Էֆրեիմ Բաղը, Գևորգ Օքչուն, Հրանտ Մոսկոֆյանը և այլք (13 հոգանոց խումբ) ընտրական արձանագրություն են ստորագրել։ Հայտարարվել է, որ պատրիարքական ընտրությունները 2017թ․ մայիսի 28-ին են տեղի ունենալու։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը