Սկանդալային բացահայտում. շատ հայերի կողմից իբրև օրինակելի պետություն համարվող Իսրայելում էլ կոռուպցիան իր սև գործն է անում

Եթե մարդու մեջ սատանա եղավ, փողը գայթակղելու է

16-03-2017 15:53:27   | Իսրայել  |  Իրավունք
 


 
Սա իհարկե, Հայաստանի տարբեր պաշտոնյաների և ղեկավարության համար բնավ չի կարող արդարացում լինել մեր երկրում կոռուպցիայի ահռելի տարածվածության ու դրա դեմն առնելու համար արդյունավետ քայլեր չկատարելու հարցում: Բայց, ինչպես ասում են, փաստը մնում է փաստ:
Իսրայելի ոստիկանությունը մի հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացրել է այդ պետության ռազմարդյունաբերության ոլորտի 13 աշխատակիցների կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալելու մասին: Ստացվում է, որ կոռուպցիան հասել ու տարածվել է Իսրայելի նույնիսկ ռազմարդյունաբերության ոլորտում:
Հիշյալ հաղորդագրության համաձայն, ձերբակալվածների թվում է նաև գլխավոր տնօրենը, սեկտորների ղեկավարներ և բանակի նախկին սպաներից մեկը, իսկ ձերբակալել են ընկերություններից կաշառք ստանալու, գողության և փողերի լվացման մեղադրանքներով: 
Գաղտնիք չէ, որ Իսրայելի սիոնիստական ռեժիմը սպառազինություն է մատակարարել ու գուցե հիմա էլ մատակարարում է Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին:
2017թ. հունվարի 2-ից սկսվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հարցաքննությունը: Նա մեղադրվում է գերմանական մի ընկերությունից միլիոնավոր դոլարների կաշառք վերցնելու մեջ: Անցած տարիների ընթացքում Իսրայելի ղեկավարների, սպաների և բանակայինների մոտ տարածված են եղել ինչպես կոռուպցիան, այնպես էլ անբարո քայլերը:
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից