Մենք կշեռքին ենք դրել գաղափարը, միտքն ու նպատակը. Կարեն Շահազիզյան


Մենք կշեռքին ենք դրել գաղափարը, միտքն ու նպատակը. Կարեն Շահազիզյան

  • 16-03-2017 17:25:33   | Արագածոտնի մարզ  |  Հարցազրույցներ

Ազատ լրագրող Դավիթ Գրիգորյանի հարցազրույցը Արագածոտնի մարզի ՀՅԴ խմբակցության Աժ պատգամավորության թեկնածու  Կարեն Շահազիզյանի հետ:
 
 
-Ձեր քաղաք Աշտարակում Դուք բավականին մեծ համակրանք եք վայելում, ինչումն է դրա գաղտնիքը:
 
-Ըստ իս ,համակրանք ասվածը չի գալիս որևէ պահից կամ պարագայից, այն ապրելակերպ է, մտածելակերպ, վերջապես այն գալիս է նախնիներցդ , ծնողներիցդ, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրիցս , թե մենք ինչպես ենք ապրում և շարունակում մեր նախորդների ապրածը, իսկ իմ գենն ու արյանս կանչը պարտավորեցնող է: 
 
 -Մեզ հասած տեղեկություններով դուք բավականին ըմբոստ ավագանու անդամ եք եղել, ընտրվելու դեպքում նույն կերպ եք շարունակելու խորհրդարանում:
 
 - Եթե ըմբոստություն է կոչվում սկըզբունքայնությունը, ապա թող այդպես կոչվի, կարծում եմ խորհրդարանը պետք է վեր լինի ամբիցիոզ տրամադրություններից, այն պետք է արտահայտի հայի և հայաստանցու տրամադրությունը, վիճակը, իսկ օրենքները պետք է բխի միայն հայ ժողովրդի շահերից ու պահանջներից:
 
-ՀՅԴ կոալիցիային միանալուց հետո չեք կարծում , որ ընկավ նաև կուսակցության վարկանիշը: 
 
-Բնավ այդպես չեմ կարծում, նախ ՀՅԴ կոալիցիա չի կազմել , այլ համագործակցության հուշագիր է ստորագրել:Մենք չենք ցանկացել օտարվել մեր իսկ երկրից, երբ երկիրը գտնվում է բարդ ու դժվարին վիճակում , այլ խնդիր ենք դրել արմատական փոփոխության ենթարկել երկիրը այս նոր սահմանադրությամբ , որի համար ջանք և եռանդ չենք խնայելու: Վարկանիշ կոչվածը չի կարող վերաբերել երբեք դաշնակցությանը, քանզի դաշնակցությունը չի գործում տվյալ պահի համար, անգամ արտաքուստ թվացող քայլերը մշակված են մանրակրկիտ , երկրի առջև ծառացած բարդ խնդիրները լուծելու և մեր մասը բերելու ծրագրային դրույթների իրագործման առումով:ՀՅԴ -ն երբեք չի կարելի համաեմատել այլոց հետ, քանզի դաշնակցությունը կարող է անգամ իր վարկանիշը գցել դառնալ անգամ կարծեցյալ քավության նոխազ հանունի նպատակով, եթե դա հայի է և մեր ՀԱՅԱՍՏԱՆՆԻ շահն Է պահանջում:
 
-Ինչն է պակասում ըստ Ձեզ Արագածոտն մարզին և մասնավորապես Աշտարակ քաղաքին: 
 
 -Արագածոտնը դուրս չէ Հայաստանից: Պահանջները և խնդիրները բոլորինս մեկն է՝ աշխատանք և աշխատատեղեր ,իսկ այս պահանջները արդեն հրամայական է , որը այլևս սպասել չի տալիս: Ինչ կայանում է Աշտարակին՝ ապա կցանկանայի համաքաղաքացիներիս հոգեբանությունը տեսնել փոխված՝ ի շահ մեր քաղաքի, մեզանից յուրաքանչյուրի, այն է տեր լինելու , պայքարելու, գործելու, արարելու, հպարտ քայլելու և կրելու այն անունը, որը ժառանգել են մեզ մեր ՄԵԾԱՆՈՒՆՆԵՐԸ: Աշտարակցին նոր խոսք պիտի ասի Հայաստան աշխարհում:
 
 -Դուք 26 ՏԱՐԻ Է ՀՅԴ անդամ եք և որևէ անգամ չեք դավաճանել Ձեր կուսակցությանը: Արդյոք կուսակցությունը չի դավաճանել ձեզ: 
 
-Կուսակցություն ասվածը քիչ ասված բան է ինձ համար, նախ նա ինձ համար ուխտ է և նպատակ, սրբության սրբոց, հավատ և ուժ, գործելակերպ և մտածողություն:Դավաճանել՝  կպատասխանեմ, ծիծաղելի է անգամ մտածելը, քանզի այն մի հզոր տուն է, որտեղ յուրաքանչյուրս ոչ թե վերցնելու , այլ ծառայելու, տալու պահանջ և խնդիր ունենք:
 
- Մեզ արդեն հայտնի  ընտրապայքարի ձևերից՝  Ձեր մարզն էլ անմասն չի մնացել, արդյոք հնարավոր է այս ամենից խոսափելով՝ հաղթանակ ապահովել:
 
-ՀՅԴ-ն  մշտապես այս պարագաներում հաղթած է մտնում պայքարի, քանզի արդեն այն, որ մենք չենք դասվում նրանց շարքերում ՝ հաղթանակ է:Տարեց տարի այն մերժվելու է, քանզի հավաքական ժողուվուրդը իմաստուն է և ճկուն, իսկ մենք կշեռքին ենք դրել գաղափարը, միտքը, նպատակը , որը չի կարող պարտվել:  Մեր պարտությունը, որին երբեք չեմ կարող հավատալ, կլինի երկրիս ՝ Հայաստանիս անդառնալի կորուստը:Հայի ճշմարտությունն ու ազնվությունը պետք է հաղթի՝ այլ ճանապարհ այլևս չունենք...
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ