Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում բուք է


Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում բուք է

  • 16-03-2017 17:48:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Դժվարանցանելի է Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածը:
 
Երևան քաղաքում, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք, Սյունիքի մարզի Քաջարան, Արագածոտնի մարզի Արագած, Ապարան քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
 
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ մառախուղ:
 
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում բուք է:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play