Արթուր Սարգսյանն իր մահով մարտահրավեր է նետել իշխանություն և ընդդիմություն կոչվող ճահճին
16-03-2017 18:15:25 | Հայաստան | Քաղաքական
Շատերը գրում են, որ իշխանությունը սպանեց Հաց Բերողին: Իմ կարծիքով իշխանությունը Հաց Բերողին չի սպանել, այլ ճիշտ հակառակը, իրենք փորձում էին պաշտպանվել Արթուր Սարգսյանից:
Արթուրի մեջ զոհ տեսնողները իրեն դրանով նվաստացնում են: Հաց Բերողը զոհ չի եղել: Ինքն է իր ընտրությունը կատարել, ինքն է եղել նախահարձակը: Ինքն է հաց տանելով տապալել մի ողջ ոստիկանության ու հատուկ ծառայությունների ծրագրերը: Ինքն է ընտրել իր ճակատագիրը և հացադուլ սկսել ու ստիպել (ոչ թե խնդրել), որ իրեն բաց թողնեն ու հասել է իր նպատակին: Ինքը երկու անգամ հաղթել է պետական համակարգին:
Սակայն դա իր համար քիչ էր: Բանտից դուրս գալով ասել է, որ իր նպատակն է տապալել այս ընտրություն կոչվող միջոցառումը ու գիտակցված կերպով կատարել է իր վերջին քայլը:
Իր մահը իր գիտակցված ընտրությունն էր:
Իր մահով նա մարտահրավեր է նետել քաղաքական համակարգ համարվող (իշխանություն և ընդդիմություն կոչվող կուսակցությունները) այս ճահճին:
Բոլոր դեպքերում Արթուրը հաղթել է, մնացածը մեր ընտրությունն է` մասնակցում ենք այս ողջ կեղծիքին, թե` ոչ: