Ամերիկյան ԶԼՄ-ների մի հզոր բանակ շարունակում է գործել Դոնալդ Թրամփի դեմ


Ամերիկյան ԶԼՄ-ների մի հզոր բանակ շարունակում է գործել Դոնալդ Թրամփի դեմ

  • 16-03-2017 18:40:19   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Ամերիկյան ԶԼՄ-ների մի հզոր բանակ շարունակում է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իր գործունեությունը, որպեսզի հասարակական կարծիքը հնարավորինս տրամադրի նրա դեմ:
Ամերիկյան «Էմ Էս Էն Բի Սի» հեռուստակայանը երկու օր առաջ հրապարակել է Միացյալ Նահանգների նախագահի հարկային դոսյեի մի մասը: Դրա բացահայտման մասին լուրն իր թվիթերյան էջում առաջինը անգամ գրել է «Էմ Էս Էն Բի Սի» հեռուստակայանի լրագրող Ռաշել Մեդուն: «Այս փաստաթղթերը վերաբերում են Թրամփի 2005 թվականի առևտրական գործունեությանը»,- գրել է նա:
Սպիտակ տունը կոշտ հակազդեցություն է ցուցաբերել, նաև հայտարարել է, որ Թրամփը 2005 թվականին 150 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել և 38 միլիոն դոլար հարկ վճարել: Սպիտակ տունը նաև ընդգծել է. «Խաբեբա ԶԼՄ-ները կարող են այս ընթացքը շարունակել, իսկ դրա դիմաց ԱՄՆ նախագահը շարունակելու է իր աշխատանքը, այդ թվում` հարկային համակարգի բարեփոխումը, այնպես որ, դա բոլոր ամերիկացիների շահին լինի»:
Թրամփի հարկային գործի որոշ փաստաթղթեր բացահայտվում են այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահը, չնայած դեմոկրատական սենատորների ու ԶԼՄ-ների բազմաթիվ դիմումներին, հրաժարվել է իր հարկային գործը հրապարակելուց` հակադրվելով երկրում ձևավորված ավանդույթին. վերջին տասնամյակներում չի եղել որևէ դեպք, որ Միացյալ Նահանգների նախագահն իր հարկային գործը հանրությունից թաքուն պահի:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play