Զոհերն ու բարոյականությունն անտեսվում են, երբ զենքի վաճառքից մեծ շահ է սպասվում


Զոհերն ու բարոյականությունն անտեսվում են, երբ զենքի վաճառքից մեծ շահ է սպասվում

  • 16-03-2017 20:52:27   | Գերմանիա  |  Քաղաքական

 
 
Գերմանիայի ֆինանսների նոր նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը սպառազինություն կվաճառի Սաուդյան Արաբիային:
Գերմանիայի ֆինանսների նախարար Բրիջիտ Ցիպրիսը, չնայած քաղաքական և քաղաքացիական իրավունքների ակտիվիստների հակառակությանը, արտոնել է Սաուդյան Արաբիային սպառազինություն վաճառել: Նա հայտարարել է, որ Գերմանիան սպառազինություն կվաճառի Սաուդյան Արաբիային:
Գերմանիան նախատեսել է, ընդհանուր առմամբ, 50 ռազմանավ վաճառել Սաուդյան Արաբիային, որոնցից երկուսը` առաջին փուլում: Այդ մասին Բունդեսթագին տեղեկացրել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը:
Ավելին. Գերմանիայի Անվտանգության ֆեդերալ խորհուրդը գաղտնի նիստ գումարելով, Սաուդյան Արաբիային ռադարային համակարգ վաճառելու որոշում է ընդունել:
Գերմանիայի կառավարության ընդդիմադիր կուսակցությունները խիստ քննադատել են կառավարության վերոնշյալ որոշումը: Արևմուտքի կողմից Սաուդյան Արաբիային տրամադրված սպառազինության օգտագործման հետևանքով Եմենում արդեն իսկ զոհվել ու վիրավորվել են բազմահազար մարդիկ: Նկատենք, որ Գերմանիայի կողմից Սաուդյան Արաբիային արդիական սպառազինության վաճառքի հանդեպ չի կարող անտարբեր լինել նաև Իրանը, որի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները գրեթե թշնամական են:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play