Թշնամին տարբեր զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը


Թշնամին տարբեր զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

  • 17-03-2017 09:36:30   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, հակառակորդը հրդադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական