Տեղի է ունեցել երգչուհի, երգահան Լիլիթ Յանի «Դասական երաժշտության երեկո» խորագրով համերգը


Տեղի է ունեցել երգչուհի, երգահան Լիլիթ Յանի «Դասական երաժշտության երեկո» խորագրով համերգը

  • 17-03-2017 16:10:40   | Հայաստան  |  Մշակույթ

Մարտի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ՀՀ սփյուռքի և ՀՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, «Ստեղծիր քո տունը» հ/կ-ի նախաձեռնությամբ և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հովանավորութամբ տեղի ունեցավ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի, երգահան Լիլիթ Յանի «Դասական երաժշտության երեկո» խորագրով համերգը:
 
Մենահամերգը սկսվեց Տեր Նշան քահանայի օրհնությամբ: Ծրագրում հնչեցին Կոմիտասյան և այլ հայ երգահանների ստեղծագործություններ («Չինար ես», «Քելե քելե», «Կուժն առա», «Երկինքն ամպել է», «Ցոլեր»):
Լիլիթ Յանը՝ որպես խմբավար և երգչուհի աշխատել է բազմաթիվ եկեղեցիներում: 
Որպես մենակատար-երգչուհի մասնակցել է  հանրապետական, համահայկական և միջազգային մրցույթների և փառատոնների:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ