Երևանի քաղաքապետարանը էլեկտրոնային գնումների շրջանակում իրականացնում է արդյունքների ամփոփման և ամրագրման օրենսդրորեն հստակ սահմանված գործընթաց


Երևանի քաղաքապետարանը էլեկտրոնային գնումների շրջանակում իրականացնում է արդյունքների ամփոփման և ամրագրման օրենսդրորեն հստակ սահմանված գործընթաց

  • 17-03-2017 16:34:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օրերս «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրել է  Հանրային գնումների համակարգի 2016-2017 թվականների մոնիթորինգի միջանկյալ արդյունքները, որի շրջանակում պետական գնումների համակարգի բողոքների հետ կապված հայտարարել է, որ ամենաշատ բողոքներ ուղղված կառույցների շարքում է նաև Երևանի քաղաքապետարանը։ 
 
Հաշվի առնելով, որ ներկայում գնումների հայտերի ներկայացման ընթացակարգն, ըստ էության, ամբողջապես էլեկտրոնային է և այդ պարագայում Երևանի քաղաքապետարանը, բացի օրենսդրությամբ սահմանված հերթականությամբ մեխանիկական աշխատանքից, այլ գործողություն չէր կարող իրականացնել, հետևապես ներկայացված բողոքները ոչ թե պետք է վերագրել կոնկրետ կառույցին, այլ ընթացակարգով օրենսդրորեն սահմանված չափորոշիչներին, էլեկտրոնային համակարգ տվյալների ճիշտ ներբեռնմանը կամ լիազոր մարմինների կողմից տրամադրված փաստաթղթերի հիման վրա հայտերի անհամապատասխանությանը։ Ըստ այդմ, որպես պարզաբանում, հստակ անդրադառնում ենք կոնկրետ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված ժամանակահատվածում կազմակերպած շուրջ 700 գնման գործընթացներից ընդամենը 15-ում (2.1%) հայտի մերժման հիմքերին, այսինքն հայտատուների կողմից «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ ներկայացված բողոքների բովանդակային կողմին։ 
Մասնավորապես, թվով 15 բողոքներից  4-ը վերաբերում են հայտը ոչ սահմանված կարգով էլեկտրոնային համակարգ ներբեռնելու խնդրին, ինչի արդյունքում «armeps» համակարգը ավտոմատ կերպով մերժել է հայտի ընդունումը, որոնցից մեկի դեպքում համակարգը չի կարդացել էլեկտրոնային ստորագրությունը և այդ հայտերի մերժումը հաստատվել է նաև «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Հարկ է արձանագրել, որ նմանատիպ խնդիրները որևէ կերպ չեն կարող պայմանավորված լինել Երևանի քաղաքապետարանի գործողություններով։  Բողոքարկվող 3 հայտերի դեպքում էլ հայտատուներն իրենք են հրաժարվել իրենց բողոքից, հատևապես կասեցվել է բողոքարկման գործընթացը։ Իսկ թվով 4 հայտերի մերժման հիմքում էլ լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա հայտերի անհամապատասխանությունն է օրենսդրությանը։
Հարկ ենք համարում նաև նշել, որ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 15 բողոքներից ուսումնասիրման արդյունքում բավարարվել են ընդամենը 4-ը, որից 3-ի բավարարման համար հիմք է հանդիսացել ՀՀ ՊԵԿ-ի կողմից լրացուցիչ ներկայացված տեղակատվությունը և այս դեպքում նույնպես ակընհայտ է, որ բողոքները պայմանավորված չեն եղել Երևանի քաղաքապետարանի գործողություններով։
Գնման թափանցիկությունն ու մրցակցության հավասար պայմաններ ապահովող էլեկտրոնային գնումներ իրականցնելու ժամանակ Երևանի քաղաքապետարանը իրականացնում է արդյունքների ամփոփման և ամրագրման օրենսդրորեն հստակ սահմանված գործընթաց և այդ պարագայում ցանկալի է այսուհետ հանրությանը առավել բովանդակային ներկայացնել գնման հայտերի մերժման և դրանց բողոքարկման մեխանիզմն ու դրանում կոնկրետ կառույցի՝ մեր պարագայում, Երևանի քաղաքապետարանի իրավասությունների ու դերակատարման չափը։   
Երևանի քաղաքապետարան
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն