ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվել է սողանքային աղետի կառավարման ծրագիր

17-03-2017 17:16:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Սողանքային ծրագրով համակարգող Քեյջի Յանոյին: 
Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրեցին  Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման  ծրագրի վերաբերյալ քննարկումների արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու  մասին արձանագրությունը: 
 


Ծրագրի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի ռիսկի նվազեցումն է՝ սողանքի հետազոտության և գնահատման արդյունքների հիման վրա սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանի մշակման և հակասողանքային միջոցառումների իրականացման միջոցով:
 
Ծրագրի արդյունքում աշխատանքային խմբի մասնագետները ձեռք կբերեն հետազոտության, գնահատման, միջոցառումների նախագծման, պատվիրման և իրականացման հմտություններ ու գիտելիք, կմշակվի Հայաստանում սողանքային աղետի համապարփակ կառավարման պլան, ինչպես նաև՝ սողանքային աղետի ռիսկի նվազեցման ուղեցույց,  կբարելավվեն միջոցառումների վերաբերյալ օրենքներն ու նախարարության որոշումները: 
 
Իրականացվող ծրագրի շնորհիվ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության մասնագետները ձեռք կբերեն տրամադրված դրենաժային հորատման սարքի շահագործման համար անհրաժեշտ հմտություններ և կկարողանան կատարել ջրահեռացման հորատման /պահպանման աշխատանքներ:
 
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է 2014 թվականից ՀՀ արտակարգիրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ջանքերով:    
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից