Մոսկվայում կայացած “Ճանապարհորդություն և զբոսաշրջություն” միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված չի եղել


Մոսկվայում կայացած “Ճանապարհորդություն և զբոսաշրջություն” միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված չի եղել

  • 17-03-2017 18:43:29   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Որոշ լրատվամիջոցներով շրաջանառվող տեղեկատվության վերաբերյալ կապված մարտի 14-16-ը Մոսկվայում տեղի ունեցած “Ճանապարհորդություն և զբոսաշրջություն” միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ներկայացված չլինելու վերաբերյալ:
 
Մոսկվայում կայացած  MITT 24-րդ միջազգային  ցուցահանդեսին հայկական  տաղավարի բացկայությունը պայմանավորված է  եղել ցուցահանդեսի կազմակերպիչների  քաղաքականացված դիրքորոշմամբ,  որն  արտահայտվել է   Լեռնային Ղարաբաղի  զբոսաշրջային արդյունքի  որևէ  հիշատակություն հայկական տաղավարում չներկայացնելու պահանջով: 
 
Ոլորտի լիազոր մարմինը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն  դիմել է ցուցահանդեսի կազմակերպիչներին` վերնայելու  միակողմանիորեն  ներկայացվող պայմանները, սակայն ի պատասխան  ստացել  է հայկական տաղավարը  չեղյալ համարելու վերաբերյալ գրություն: 
 
Հայկական կողմին ներկայացվող  պահանջներին  զուգահեռ ադրբեջանական կողմի տաղավարում  և գովազդատեղեկատվական  նյութերում մեծ տեղ է  հատկացվել Լեռնային Ղարաբաղին,  որի կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն  կազմակերպիչներից:
 
Հարցը ներկայացվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
 
ԶԼՄ-ներում շրջանառվող  այն տեղեկությունը, թե ցուցահանդեսի բացմանը  ներկա է եղել հայկական պատվիրակությունը  զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորությամբ չի համապատասխանում իրականությանը: 
 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության
Զբոսաշրջության պետական կոմիտե
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն