Խորանում է ՀՀ ԱԻՆ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ ԱՌՆ ոլորտում

17-03-2017 18:54:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 17-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային հանդիպում-քննարկում ունեցավ Հայաստանում ներկայացված 8 միջազգային և հասարակական կազմակերպությունների (Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնարդամ/ԱՌՆԱՊ, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, «Սեյվ դը Չիլդրեն», «Օքսֆամ/Օքսիջեն», Գերմանական կարմիր խաչ, հայկական կարմիր խաչ, «Հաբիթաթ Արմենիա», Հայկական Կարիտաս, «Լոռե փրկարարական ջոկատ» ՀԿ) ներկայացուցիչների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր տարբեր կազմակերպությունների առաքելությունների համակարգումն ու միասնական պլատֆորմի շրջանակներում աշխատանքի կազմակերպումը:
 


Աշխտանքային քննարկման ընթացքում նախարար Դ. Տոնոյանին ներկայացվեցին վերոնշյալ կազմակերպությունների գործունեությունը աղետների ռիսկի նվազեցման շրջանակում, ինչպես նաև՝ համագործակցության ուղղություններն ԱԻ նախարարության հետ:
 
Կարևորվեց սահմանամերձ համայնքներում աղետների ռիսկի նվազեցման և աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ գործարկվող ծրագրերի իրականացումը, ինչպես նաև՝ բնակչության դիմակայունության և իրազեկման բարձրացման նպատակով տարբեր թիրախային խմբերի՝ մասնավորապես դպրոցական տարիքի երեխաների համար ուսուցողական նյութերի հասանելիության ապահովումը:
 
«Յուրաքանչյուր լսարանի համար տեղեկությունը պետք է հասանելի լինի իր հետաքրքրություններին համապատասխան հարթակներում», - նշեց նախարար Դ. Տոնոյանը:
 
Հանդիպման ընթացքում ընդգծվեց նաև տարբեր ուսուցողական նյութերի թվայնացման և առցանց խաղերի ստեղծման կարևորությունը: Քննարկվեց համայնքային բյուջեում աղետների ռիսկի նվազեցման ոլորտին առաձին հատկացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից