Շարունակվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի այցը Միացյալ Նահանգներ


Շարունակվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի այցը Միացյալ Նահանգներ

  • 17-03-2017 19:43:20   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

 
Շարունակվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի այցը Միացյալ Նահանգներ, որը կազմակերպվել է ԱՄՆ Արևելյան ափի Հայ Դատի գրասենյակի կողմից։ Մարտի 8-ից ի վեր Նյու-Յորքում, Բոստոնում, Փրովիդենսում, Վաշինգթոնում Ռուբեն Մելիքյանն ունեցել է 33 միջոցառում, այդ թվում՝ յոթ հրապարակային ելույթներ ակադեմիական հանրության, ինչպես նաև Սփյուռքի տարբեր շրջանակների առջև։ Մարտի 15-ին և 16-ին Արցախի ՄԻՊ-ը մարդու իրավունքների ոլորտում իր մտահոգությունները ներկայացրել է կոնգրեսականներ Դեվիդ Վալդաոյին, Ադամ Շիֆին (Կալիֆորնիա) և Ջիմ Մըքգավըրնին (Մասաչուսեթս)։
 
Մասնավորապես, քննարկվել են Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունները, ինչպես նաև Լապշինի գործը։ Նույն հարցերը մարտի 10-ին Փրովիդենսում քննարկվել էին Ռոդ Այլընդը ներկայացնող կոնգրեսական Դեվիդ Սիսիլինիի հետ։
 
 
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
16.03.2017թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն