Նյու Յորքի երկաթուղային կայարաններից մեկին մոտեցող գնացքը ձյունով ծածկել է սպասող ուղևորներին (տեսանյութ և լուսանկարներ)


Նյու Յորքի երկաթուղային կայարաններից մեկին մոտեցող գնացքը ձյունով ծածկել է սպասող ուղևորներին (տեսանյութ և լուսանկարներ)

  • 17-03-2017 23:48:40   | ԱՄՆ  |  Հասարակություն



 
 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկով, Նյու Յորքում և, ընդհանրապես, ԱՄՆ-ի արևելյան ափում օրերս ձնաբուք ու ձյան առատ տեղումներ էին: Ձյան հաստ շերտով ծածկվել է նաև երկաթգիծը:
Մարդատար գնացքը բարձր արագությամբ մտնելով Նյու Յորքի երկաթուղային կայարան և բախվելով նախորդ գիշեր ռելսերի վրա կուտակված տասնյակ սանտիմետր հաստությամբ ձնակույտին, դրանք շպրտել է կայարանում գնացքին սպասող ուղևորների վրա: Այս կադրերն են պատկերված «Յութուբում» երեկ զետեղված տեսանյութում:
Տեղեկացնենք նաև, որ ուղևորներից ոմանք այս միջադեպի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել: Ակնհայտ է, որ նրանք տուժել են ձյանը գնացքի բախման ուշագրավ կադրերի նկարահանմամբ տարված լինելու և սպասահարթակի եզրից ժամանակին չհեռանալու պատճառով:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play