Հայեր, ո՞ւր եք գնում, գիտե՞ք այս մասին


Հայեր, ո՞ւր եք գնում, գիտե՞ք այս մասին

  • 18-03-2017 22:22:03   | ԱՄՆ  |  Միջազգային

 
 
ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Միացյալ Նահանգներում 20 տոկոսի չափով խթանել են ատելությունից դրդված հանցագործությունները: Սա պարզվել է ԱՄՆ-ում ատելությունից դրդված հանցագործությունների կապակցությամբ կատարված հետազոտության արդյունքում:
Ըստ «Ռոյտերս» լրատվական գործակալության հաղոդման, մարտի 14-ին Կալիֆորնիա նահանգային համալսարանի բարձակարգ հետազոտող և «Ծայրահեղականության ու ատելության հարցերի ուսումնասիրության» կենտրոնի տնօրեն Բրայան Լոյենը ատելությունից դրդված հանցագործությունների վերաբերյալ մի հետազոտություն է կատարել: Արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հնչած հայտարարությունների ազդեցության ներքո այդ երկրում 20 տոկոսով ավելացել են ատելության հողի վրա կատարված հանցագործությունները: Նշվում է, թե արձանագրված աճի հարցում հատկապես քիչ չի եղել Դոնալդ Թրամփի կիրառած ոճի ազդեցությունը:
Սրանից անկախ, հայտնի է դարձել, որ իր բանտարկյալների թվաքանակով (2 միլիոն 300 000) Միացյալ Նահանգներն աշխարհում առաջին տեղն է գրավում: Այդ առումով ԱՄՆ-ը աշխարհում բացարձակ ռեկորդակիր է:
Ըստ «Բանտերի կառավարման նախագիծ» կենտրոնի հաղորդման, վերջին տվյալները ցույց են տալիս, որ այժմ ԱՄՆ-ի բանտարկյալների թիվը 5 անգամ գերազանցում է աշխարհի բոլոր երկրների բանտարկյալների թվին: Նույն հաղորդման համաձայն, Միացյալ Նահանգներում աճել է նաև էմիգրանտ բանտարկյալների թիվը: Ներկայումս ԱՄՆ-ի բանտերում կան 6600 երեխաներ և առնվազն 57 հազար էմիգրանտներ, որոնք ոչ մի հանցանք չեն գործել: Պարզվել է նաև, որ ԱՄՆ-ում յուրաքնչյուր 5 բանտարկյալից մեկը կալանավորվել է թմրաբիզնեսի մեղադրանքով: 
ԱՄՆ-ում բանտարկյալների թվի կրճատման նպատակով անհրաժեշտ է համարվում վերանայել ԱՄՆ-ի քրեական օրենսդրությունը: Միաժամանակ կանխատեսվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության հետևանքով այդ երկրում բանտարկյալների թիվն աճելու է
 
Նոյյան տապան  -   Միջազգային