Բացվել է «Հավերժ ճամփորդ» խորագրով գեղանկարչուհի Արմինե Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը

Կանանց միամսյակին նվիրված ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

20-03-2017 13:06:48   | Հայաստան  |  Մշակույթ
Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է գեղանկարչուհի Արմինե Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը` «Հավերժ ճամփորդ» խորագրով:
 


Ցուցահանդեսին ներկա են գտնվել Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սուքիասյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, նկարիչներ, քանդակագործներ, բազմաթիվ այլ արվեստագետներ: Ցուցահանդեսին ներկայացվել է նկարչուհու 40 աշխատանք՝ տարբեր թեմատիկ ուղղվածություններով, այդ թվում` հայ դիցաբանությանը նվիրված նկարներ, ծաղկանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև բատիկա ոճի աշխատանքներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 27-ը:
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից