Ամենշաբաթյա մասսայական մարզումները կշարունակվեն բացօթյա պայմաններում

20-03-2017 13:32:11   | Հայաստան  |  Սպորտ
Եղանակային բարենպաստ պայմանները հնարավորություն են տվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով»  առավոտյան մասսայական մարզումներն անցկացնել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որին մասնակցել են մի քանի տասնյակ երևանաբնակներ: 
 


2016 թվականի հոկտեմբեր ամսից մեկնարկած ծրագիրը բացարձակ անվճար է և նախատեսված է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց մարզումային փորձից և մարզական վիճակից: Փորձառու մարզիչներն ընտրել են այնպիսի վարժություններ, որոնք հասանելի կլինեն բոլոր մասնակիցներին: 
 
Մարզումներն անցկացվել են warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx մարզատեսակներից: Մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև մարզվելու հեծանիվներով:
 
Նշենք, որ նախարարության նախաձեռնությամբ անցկացվող մասսայական մարզումները չեն դադարել նաև ձմեռային ամիսներին։ Դրանք անցկացվել են «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում, որտեղ յուրաքանչյուր մարզմանը մասնակցել է շուրջ 100 մարզվող: 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից