Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են (Տեսանյութ)


Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են (Տեսանյութ)

  • 20-03-2017 16:29:20   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելել է Լոռու մարզ, որտեղ անցած տարվանից ընթանում է Մ6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը։
 
Նախագծի առաջին մասը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը, շինարարական աշխատանքներն ընդգրկում են միջպետական ավտոճանապարհի 38 կմ հատվածը:
 
Նախարարը տարբեր հատվածներում կանգառներ կատարեց, լսեց ճանապարհաշինարարների մտահոգություններն ու աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրները:Հիմնանորոգվող ճանապարհի սկզբնամասում, որտեղ աշխատանքներ է 
իրականացնում «Արարատ-ճանշին» ընկերությունը, շարունակվում են ժայռային բնահողերում պայթեցման, փխրեցման, ինչպես նաև փափուկ բնահողերում հանույթի և լիցքի հողային աշխատանքները:
 
Ներկայում ընթանում են առկա ենթակառուցվածքների տեղափոխման, հողային ծածկի քանդման, արհեստական կառուցվածքների տեղադրման և հենապատերի կառուցման աշխատանքները:
 
Ընկերության տնօրենը հավաստիացրեց, որ շինարարությունն ընթանում է ըստ նախագծով սահմանված ժամանակացույցի, և մինչև ամռան սկիզբը ենթակառուցվածքների վերամոնտաժման աշխատանքները կավարտվեն:
 
Նախարարին ներկայացվեց մի խնդրահարույց թեմա. հիմնանորոգվող ճանապարհահատվածի տակ ՀԷԿ-ի հին ու մաշված խողովակներն են, որոնց մասին նախագծման փուլում հայտնի չի եղել: Տեղում քննարկման արդյունքում, նաև 
մասնագետների խորհրդով, Վահան Մարտիրոսյանը հրահանգեց ապամոնտաժել դրանք` հետագա բարդություններից խուսափելու և հիմքի ամրությունը չխաթարելու համար:
 
«Ճանապարհ» ընկերության տնօրենը նախարարին ներկայացրեց շինարարության ընթացքում հաճախ հանդիպող ևս մեկ խնդիր` սեփականաշնորհված հողատարածքների իրացումը:
 
Նախարարը ծանոթացավ յուրաքանչյուր վիճահարույց դեպքի մանրամասներին, զրուցեց նաև սեփականատեր քաղաքացիների հետ:Վահան Մարտիրոսյանը նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ղեկավարին հանձնարարեց յուրաքանչյուր սեփականատիրոջ հետ քննարկել և 
փոխշահավետ լուծում գտնել:
 
Հիմնանորոգվող միջպետական ճանապարհին գտնվող 2 թունելները վերանորոգվում են, իսկ երրորդն ամբողջությամբ վերակառուցվում է: Աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ընկերությունը: Նախարարի` անցած տարվա նոյեմբերի 
այցից հետո թունելում շինարարությունը չի դադարել, կատարվել են բետոնապատման աշխատանքներ:
 
«Կապավոր» ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանի խոսքով` ապահովվում է թունելի լայնության ու բարձրության համապատասխանությունը շինարարական նորմերով պահանջվող չափորոշիչներին:Ճանապարհի 12 կամուրջներից 3-ը հիմնովին քանդվելու են և նորից կառուցվեն, մյուս 9-ը՝ կվերանորոգվեն:
 
Եվրոպական ներդրումային բանկի կողմից նշանակված շինարարական աշխատանքները վերահսկող ներկայացուցիչները ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ողջ ընթացքում հետևում են ծրագրի համապատասխանությանն ու անվտանգության նորմերի պահպանմանը։
 
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play