Կոռուպցիայի դեմ պայքարում ինչի որ հասել ենք, ես անբավարար եմ համարում. ՀՀԿ պատգամավորության թեկնածու (տեսանյութ)


Կոռուպցիայի դեմ պայքարում ինչի որ հասել ենք, ես անբավարար եմ համարում. ՀՀԿ պատգամավորության թեկնածու (տեսանյութ)

  • 20-03-2017 16:45:57   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Կոռուպցիայի դեմ պայքարում ինչի որ հասել ենք, ես անբավարար եմ համարում»,- մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համապետական ցուցակում ընդգրկված Հայկ Բաբուխանյանը: 
Ըստ նրա` ամեն մարդ չէ, որ իրավունք ունի խոսել կոռուպցիայի դեմ պայքարից, քանի որ ոչ բոլորն ունեն անբասիր կենսագրություն կոռուպցիայի հետ առնչություն ունենալու տեսանկյունից: 
Հ. Բաբուխանյանի խոսքերով` իրենց նախընտրական ծրագրում հատուկ բաժին կա, որը վերաբերում է վերոնշյալ խնդրին: 
«Այն, թե ինչպիսի մոտեցում են դրսևորում այս հարցի շուրջ մեր նորընտիր վարչապետը կամ ՀՀԿ-ի ցուցակի առաջին դեմքերը, ես գտնում եմ, որ կա ուժ, որն ի վիճակի է և իրավունք ունի պայքարելու կոռուպցիայի դեմ»,- ասաց նա` հավելելով, որ նախընտրական փուլին ՀՀԿ-ն մասնակցում է նոր դեմքերով, ինչը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամության մասին: 
Անդրադառնալով հայության առջև ծառացած մեկ այլ խնդրի` արտագաղթին, ԱԺ պատգամավորը նշեց, որ այն կարելի է կասեցնել մի քանի միջոցներով, մասնավորապես, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, արդարադատության մակարդակի բարձրացմամբ և ազագային արժեքների պրոպագանդմամբ։
Հ. Բաբուխանյան, պարզաբանելով արդարադատության մակարդակի բարձրացում կոչվածը, ընդգծեց, որ վերոնշյալ երեք բաղադրիչները փողկապակցված են, սակայն հատկապես հայաստանյան արդարադատության համակարգը բարելավվման կարիք ունի: 
Այս համատեքստում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում օրերս մահացած ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ կատարված գործողությունները, քաղաքական գործիչը պատասխանեց, որ քննությունը կպարզի, թե որ դեպքում է խախտվել  «Հաց բերողի» իրավունքը, իսկ մեղավորները կպատժվեն։  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն