Եթե պատերազմը չլիներ, ես հիմա պետք է դոկտոր լինեի. ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորության թեկնածու (տեսանյութ)


Եթե պատերազմը չլիներ, ես հիմա պետք է դոկտոր լինեի. ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորության թեկնածու (տեսանյութ)

  • 20-03-2017 18:12:04   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Եթե պատերազմը չլիներ, ես հիմա պետք է դոկտոր լինեի»,- մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ազատամարտիկ, արցախյան պատերազմի մասնակից Վլադիկ Աբրահամյանը, ով թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ) ՀՀԿ ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու է: 
Նրա խոսքերով` դեռ 1990, 1995 և 1999 թվականներին իր պատգամավորության թեկնածությունն է առաջադրել Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի ընտրություններում, որոնց ընթացքում հաղթել է, սակայն ինչ-ինչ պատճառներով իրեն խոչընդոտել են և թույլ չեն տվել, որպեսզի քաղաքական գործունեությամբ զբաղվի: 
«Ես հիմա նորից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու եմ, ինքս կուսակցական չեմ, բայց Հայաստանի երեք նախագաների ղեկավարման ժամանակ եղել եմ նրանց վստահված անձը»,- ասաց Վ. Աբրահամյանը` հավելելով. «Ես նախագահ շատ եմ սիրում. չեմ սիրում, երբ անընդհատ ղեկավարին փնովում են ու հրապարակային քննադատում»: 
ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուի խոսքերով` ԱԺ պատգամավոր ընտրվելու իր գլխավոր նպատակն այն է, որպեսզի նպաստի Արցախի հարցում բանակցությունների միջոցով կայուն խաղաղության հասնելուն:
Վ. Աբրահամյանի փոխանցմամբ` իր նախընտրական ծրագրում առանձնացված դրույթներից են ինչպես առաջնագծի պաշտպանությունը և հայ զինվորին անհրաժեշտ զինամթերքով ապահովելը, այնպես էլ բժշկական ծառայություններն ավելի մատչելի դարձնելու, գիտությանը զարկ տալու, գյուղատնտեսության զարգացման խնդիրները: 
 
Մյուս մանրամասները` տեսանյութում 
Էլիզա Զախարյան, «Նոյյան  Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն