Վաղը հանրապետությունում սպավում է տեղումներ ձյան տեսքով


Վաղը հանրապետությունում սպավում է տեղումներ ձյան տեսքով

  • 20-03-2017 19:09:48   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 20-ին՝ երեկոյան ժամերին, 21-ի գիշերը հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում նաև Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն:
 
Հանրապետության տարածքում`
 
Մարտի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 21-22-ը՝ հատկապես ցերեկը, կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Մարտի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի մարտի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝           19.60C (2000 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -8.00C (1997 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝            7.40C
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play