Քննարկվել է «էլեկտրոնային մշտական» համակարգ ներդնելու հնարավորությունը


Քննարկվել է «էլեկտրոնային մշտական» համակարգ ներդնելու հնարավորությունը

  • 21-03-2017 13:09:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց «Զոլոտայա կորոնա» վճարման համակարգերի տարածաշրջանային մենեջեր Անտոն Սմապինին և տրանսպորտային ու սոցիալական 
քարտերի տնօրեն Ալեքսանդր Գրիշինին։
 
«Զոլոտայա կորոնա»-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրին ընկերության գործունեության շրջանակներն ու հնարավորությունները, մասնավորապես, տրասնպորտային միջոցներից օգտվելու միասնական էլեկտրոնային քարտի՝ 
«էլեկտրոնային մշտական» համակարգը։
 
Բացի այն, որ մեկ քարտի միջոցով կարելի է վճարել տրասնպորտային բոլոր միջոցների ուղետոմսի համար, ավտոմատացված այդ համակարգը հնարավորություն է տալիս նաև ղեկավարելու ուղևորների շարժը, օգնում է ուղևորահոսքի 
վիճակագրական հետազոտություն իրականացնել և ըստ այդմ կանոնակարգել ուղերթերի քանակը։
 
Դիտարկելով Հայաստանում համակարգը կիրառելու հնարավորությունը՝ նախարարն առաջարկեց մշակել համագործակցության սխեմա, որից հետո քննարկել այն ներդնելու առաջարկը։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
  նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն